Home

Advertisement

No comment

  • Nov. 11th, 2009 at 9:50 AM
Yerevan

Սյունիքի մարզի Տաթև գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք գտվում է Սատանի անվանումը ստացած հայտնի կամուրջը: Այն ոչ միայն բնության հիասքանչ հուշարձան է այլ եւ ունի մեծ գիտաճանաչողական նշանակություն: Սակայն Սատանի կամուրջի շրջակայքում  ուշադրությունը շեղում է մի այլ «գեղատեսիլ» տեսարան, որն առաջացել է ոչ թե բնության այլ մարդու «արարիչ» գործունեության հետևանքով:

    

 

Տաթևից Երևան վերադառնալիս ել հասկանում ես, որ մարդու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գրեթե համատարած երևույթ է դարձել...

 

Անի Եսայան

 

Oct. 31st, 2009

  • 5:07 PM
Yerevan



Հայաստանում կան վայրեր, որտեղ մեկ օրվա ընթացքում կարելի է տեսնել տարվա չորս եղանակները: Այդպես պատահեց ինձ հետ, երբ ընտանիքիս հետ 2009 թ. ապրիլին ուղևորվում էի Տավուշի մարզի Նոյոմբերյան գյուղը: Այդ ճանապարհորդության տպավորություններից և ծնվեց այս փոքր տեսաֆիլմը:
Անի Եսայան


Yerevan

Տանյան 5 տարեկան է, ծնվել է Շամշադինում, սակայն մոր՝Ալվարդի հետ միասին շուտով տեղափոխվել է Երեւան։ Այդ օրվանից նրանք ապրում են քաղաքի կենտրոնում, Արշակունյաց պողոտայի խճուղիներից մեկում գտնվող մի քանի քառակուսու մեջ, որը դժվար է տուն անվանել: Փոքրիկ Տանյայի և իր մոր սենյակի մեծ մասը զբաղեցնում են երեխայի խաղալիքները: Երբ աղջիկը նկատում է հետաքրքրասեր մարդկանց, անմիջապես առաջարկում է խաղալ իր սիրելի արջուկի հետ։

Ալվարդը մոտակա գազալցակայանի տարածքը մաքրելով հազիվ կարողանում է ապահովել փոքր ընտանիքի օրվա հացը, բայց երբեք չի էլ դիմել պետական մարմիններին որևէ նպաստի հարցով։ Նրանց ոչ ոք չի օգնում, ոչ բարեկամ ունեն Երեւանում, ոչ էլ հարազատ։ Ժամանակ առ ժամանակ գթասիրտ մարդիկ հագուստ կամ ուտելիք են բերում նրանց:

 Նանո-Տայնան` այսպես է ինքն իրեն անվանում աղջիկը, դպրոց չի գնում, ասում է դեռ փոքր եմ: Մայրը դժվարությամբ է պատկերացնում երեխայի ապագան։

Ալվարդը ամբողջ տարի ստվարաթուղթ է հավաքում և չնչին գումարով հանձնում: Սակայն դժվար կյանքից հյուրասիրությունը չի կորցրել՝ մեզ սուրճ էր առաջարկում կամ խաշած կարտոֆիլ։

Փոքրիկը հրաժեշտ տալուց խնդրեց, որ էլի գանք եւ առաջարկեց իր արջուկին մեզ հետ տանենք, որ իրեն լավ զգա։  

Yerevan





           
            

Ապարան քավաքի հացի խանութը, որի հենց կենտռոնւոմ թխում են հացը դարճել է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Խանութի տնօրենի կարծիքով այսպես ավելանում է իրենց հաճախորդների քանակը: “Մտածում էի, թե ինչ օրիգինալ բան կարելի է անել, և վերջապես որոշեցինց խանութի ներսում փուռ պատել: Մարդկանց համար հետաքրքիր է կանգնել և նայել, թե ինչպես է թխվում իրենց հացը, աչքի առաջ ու հետո տաք-տաք տանում են, ինչ վատ է որ... ”:  Հացի անուշաբույր հոտը մեզ ել ձգեց համտեսելու ապարանի թարմ հացը...բայց մոռացանք հարցնել. արդյոք հացթուխի կյանքն ապահովագրված է...

                                                                                           Անի Եսայան

 

 
Yerevan

Հաղարծին տանող ճանապարհին է գտնվում Ռոբերտ Քոչարյանի ձկնաբուծարանը: Նրա անունը լսելով շատերն են զարմացել, նույնիսկ Հայստանի նախկին նախագահը:Մի անգամ մեր նախագահընույնիսկ այցելեց մեզ: Երբ մոտեցա և ներկայացա, նա կարծեց, թե ծաղրում եմ, բայց հետո հասկացավ, որ իմ անունն էլ է Ռոբերտ Քոչարյան...”-ծիծաղալով պատմում է Ռոբերտ պապը:

                  

Իր ձկնաբուծարանը ունի մոտ 15 տարվա պատմություն: “Մտածեցի առաջացավ սարքել մի վայր, որտեղ մարդիկ համ հաց կուտեն, համ էլ կտեսնեն այս հրաշալի ձկներին”:  Ռոբերտ պապը պատմում է, թե ինչ դժվարությունների է հանդիպել տարիների ընթացքում: Սարերից եկող ջուրը, որ թափվում է ավազանի մեջ, խողովակով չի գալիս, այլ աղբյուրի նման հոսւմ է: “Մի քանի անգամ պատահել է, որ հազիվ ենք փրկել խեղճ ձկներն. վերևներում` սարերում, առատ անձրևներից հետո շատ պատահարներ են լինում ”: Բայց ջրի խնդիրը այստեղ միակ հոգսը չէ: Մի քանի հազար ձկներին կեր է հարկավոր, “բայց ինչ անել, եթե ոչ եկող կա, ոչ գնացող, ինչով առնել այդ կերը...”: Ճգնաժամը հասել էնույնիսկձկներին: Երազի պես է հիշում Ռոբերտ պապը անցած-գնացած օրերի մասին:   “Երբ թոռներս գալիս էին ինձ մոտ հանգստյան օրերին, գիտեին, որ լավ եկամուտ ունի պապիկը, գրպաններս դատարկում ու գնում էին, իսկ հիմա ուշ-ուշ ենք տեսնվում...դե հասկանում եք...-կիսաժպիտ ով պատմում է նա:

                

“Սկզբից տղաս էր օգնում ինձ, բայց երկար չէր կարող մնալ, ընտանիք, երեխեք... Այստեղ այժմ երկուսով ենք, ինձ շատ է օգնում Նազիկը, մատուցողուհի է իբրև, բայց տղամարդու չափ ինձ օգնում է, դե ես էլ մեծացել եմ արդեն...” Ռոբերտ պապը պատմում է, որ վերջերս տարօրինակ մարդիկ եկան ինչ-որ “կազմակերպությունից”: Երկար խոսելուց հետո պարզվեց, որ ուզում են սեփականաշնորհել հողը, և “...եղածի կեսից ավելին վերցնել ձեռքիցս։ Էդպես էլ չհասկացա, թե ինչներին է պետք էս ամենը: Ամեն օր արթնանում եմ էն մտքով, որ հաջորդ օրը կարող է ոչ մի բանի տերը չլինեմ...արդեն անունն էլ չի փրկի...”- դառնորեն ծիծաղում է Ռոբերտ Քոչարյանը: 


                                                                                                                                                                                                          Անի Եսայան



Մոռացված հինը...

  • Oct. 9th, 2009 at 9:09 PM
Yerevan

 

Հոկտեմբերի 9-ը փոստի միջազգային օրն է: Այն հաստատել է Համաշխարհային փոստային միությունը: ՀՓՄ-ն փոստային կապերի բարելավման և ապահովման համարա ստեղծված միջպետական կազմակերպություն է: Ըստ տնտեսագիտության և իրավունքի բառարանի` ՀՓՄ-ն ստեղծվել է 1874 թվականի Բեռնյան պայմանագրի համաձայն ոը դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ հիմնարկություն: Նրա կազմի մեջ մտնում են գրեթե 191 պետություն, ներառյալ Հայաստանը:

Այսօր բազմաթիվ փոստային ծառայություններ մտնում են Միջազգային փոստային միության կազմի մեջ: Հայաստանի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն սկսած 1992թ-ից համդիսանում է ՀՓՄ անդամ և նպատակ ունի աջակցել փոստային ծառայությունների բարելավմանն ու վերականգնմանը, ինչպես նաև նպաստել այս ասպարեզում միջազգային համագործակցության ամրապնդմանը:

Ըստ բացատրական բառարանների` փոստը կապի կամ հաստատության միջոց է, որը նախատեսված է նամակներ, գրություններ, բացիկներ, երբեմն նաև ապրանքներ փոխադրելու համար: Փոստը իրականում առաջացել է տարբեր տարածաշրջանների միջև նամակագրական կապ պահպանելու համար: Այն իր իրական նշանակությամբ սկսել է կիրառվել 18 դարի վերջում: Ժամանակակից փոստը նամակագրության առաքման միջազգային կապ է: Այսօր փոստ բառը ընկալվում է և որպես հաստատություն, և որպես նամակագրություն փոխադրող կապ, սակայն կրում է իր մեջ բազմաթիվ նոր գաղափարներ:

Ըստ Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 39 փոստի տվյալների, համայնքի գրեթե բոլոր բնակիչները օգտվում են փոստային ծառայությունից: Աշխատակիցներից տիկին Անահիտը տեղեկացրեց, որ կազմակերպությունները փոստը ուղարկում են հիմանականում հաշվետվությունների ժամանակ, կոպիտ հաշվարկով երեք ամիսը մեկ, իսկ հիմնական հաճախորդները մնում են անհատներն: “Մեր թաղի համարյա բոլոր բնակիչները օգտվում են մեր փոստից, մեծ մասին արդեն ճանաչում ենք, շատերը դարձել են մեր լավ ու հավատարիմ հաճախորդները”, տեղեկացրեց տիկին Անահիտը:

Վաղինակ Ասատրյանը 43 տարեկան է, 23 տարի է ընկերություն է անում բանակային ընկերների հետ փոստով: “Փոստը մտել է իմ կյանքս, ինչ անում եմ, ուր որ գնում եմ պատկերացնում եմ, թե ինչպես է ընկերներիս պատմելու նամակումս”: “Սովետական բանակում ծառայում ես տարբեր ազգի մարդկանց հետ: Շատ ընկերներ ունեմ, 23 տարի ա չեմ հանդիպել, պայմաները չի ներում, բայց ամեն ամիս փոստով նամակ եմ ուղարկում”: Վաղինակը խուսափում է ընկերների հետ հեռախոսով շփվելուց. փոստը իրեն ոգեշնչում է: “Հա հիմա նոր բաներ կան, որ համ կարաս խոսաս, համ տեսնես: Լավ բանա, բայց իմ համար չի: Ես սիրում եմ բացել մաքուր էջը ու հերթով շարել բառերը”: Վաղինակի ընկերները նույնպես պատասխանում են փոստով: Ասում է` ամբողջ ամիս սպասում է նամակի պատասխանին: Մի անգամ նույնիսկ փորձել է ինտերնետով նամակ ուղարկի, բայց բարկացել է. շատ անհասկանալի է իր համար:

 Վաղինակը կրկնում է. ժամանակը փոխվել է, մարդիկ նախնտրում են ժամանակակիցը , իսկ ես միշտ կուղարկեմ նամակներս փոստով ու նամականիշներս կհավաքեմ փոստերի վրա փակցնելու համար:

 18-ամյա Վահե Մանասերյանը հաճախ է նամանկագրվում ընկերների հետ: Ասում է` աշխարհի որ ծայրում էլ որ լինի ընկերը, անմիջական կապ կարող է հաստատել իր հետ: Լինում են դեպքեր, երբ նամակագրության վրա Վահեն ծախսում է իր աբողջ օրը: Սակայն Վահեն նամակները գրում է ոչ թե գրիչով, այլ նախադասությունները կազմում է ստեղնաշարի տառերի օգնությամբ:

 “Հիմնականում օգտվում եմ odnoklassniki.ru, hayland.am, vkontakte.ru, mail.ru սայտերից: Շփվում եմ ընկերներիս հետ ինտերնետով, որովհետև ավելի մատչելի ու ավելի արագ ա, քան փոստը: Իմ ընկերները հիմնականում ապրում են Ամերիկայում ու Իսպանիայում, ու շատ հարմար ա նամակ ուղարկել ու ստանալ նամակի պատասխանը մի քանի վայրկյանում”:

Վահեն չի օգտվում ոչ մի փոստային ծառայությունից. նամակը ուղարկում է բացառապես ինտերնետով, նույնիսկ տանը տեղադրել է տեսախցիկ, որպեսզի ոչ միայն նամակագրվի, այլ նաև կենդանի շփվի ընկերների հետ. “Հիմա Skype-ով եմ խոսում, սկզբից էի նամակ գրում: Skype-ը հարմար ա, իմ ընկերս ապրում ա մեր կողքի շենքում, բայց ավելի շատ Skype-ով ենք խոսում իրար հետ, քան իսկականից տեսնում ”:

Վահեի մայրը տիկին Անահիտը շատ է բողոքում որդուց. “Հաճախ գլուխը ցավումա, որովհետև մինչև գիշերվա 4-ը, 5-ը նստածա համակարգչի դիմաց, ոչ մի հետաքրքրություն չունի բացի համակարգչից”:

Ըստ Հայփոստը ՓԲԻ-ի պաշտոնական կայքի 2006թ. նոյեմբերի 30-ին Հայփոստի հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է ՙՀայփոստ Թրասթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն: Հավատարմագրային կառավարչի նպատակը Հայփոստի գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առևտրային և իր հաճախորդներին հաշվետու դարձնելն է եւ հասցնել Հայփոստ-ը միջազգային չափանիշների։ Այս զառրացւմները կարող են ստեղծել այն նախապայմանները, որոնք կօգնեն մեր հերոսներին եւ իրենց նման շատերին գտնել փոստային ծառայություններում իրենց պահանջներին եւ սովորություններին համապատասխանող հնարավորություններ եւ վստահել փոստին։

 

 

 

 

Նարինե Սնխչյան

Մեզ գովազդ պե՚տք չէ

  • May. 6th, 2009 at 2:26 PM
Yerevan
    
 

Այսօր գովազդը մեծ դեր է խաղում տարբեր ապրանքանիշերի վաճառքի և զանազան ծառայությունների արդյունավետ սպառման գործում: Գովազդի ճիշտ մատուցման ձևից էլ կախված է ապրանքի վաճառքի առավել արդյունավետությունը: Իսկ թե ինչպես կարելի է գովազդային ճիշտ քաղաքականություն վարել, փորձեցինք պարզել <<ԴԵՏ>> գովազդային ընկերության տնօրեն Նարեկ Մարգարյանից: 

 

-Կարո'ղ եք ասել, թե ինչ մակարդակի վրա է այսօր գտնվում գովազդային շուկան մեզ մոտ:

 

 

-Այսօր Հայաստանում իրավիճակը հետևյալն է` կան բազում գովազդային ու մարքեթինգային ընկերություններ ու գործակալություններ, որոնք բավականաչափ մասնագիտացել են համապատասխան ոլորտներում, առաջարկում են բազմատեսակ ծառայություններ ու դրանք մատուցում բարձր մակարդակով: Մեզ գովազդ պետք չի, մենք գովազդի կարիք չունենք, դեռ դրա անհրաժեշտությունը չենք զգացել, մենք ժամանակին գովազդ տվել ենք ու հիմա էլ մեզ պետք չի. նմանատիպ արտահայտություններ հնչում են պարբերաբար որպես պատասխան: Բացառություն չեն նաև մր գովազդային գործակալները, որոնք հաճախ հիասթափվում են` լսելով նման անհիմն պատասխան: Սակայն, ցավոք, այսօր մենք չունենք բավականաչափ զարգացած գովազդային սպառողական շուկա:

 

-Իսկ ի'նչն է դրա պատճառը:

 

-Հիմնական պատճառներն են ժողովրդի անվստահությունը, կրթության ոչ բարձր մակարդակը և այլն: Մի դեպք նշեմ, որ վերջերս էր տեղի ունեցել մեզ մոտ. Պատվիրատուն պատկերացում չուներ գովազդային աշխարհի մասին, ցանկանում էր շուրջ 2 միլիոն դրամ հատկացմել իր հոլդինգի գովազդի համար: Մենք նրան առաջարկեցինք սեփական հայեցողությամբ իրականացնել իր հոլդինգի գովազդը, իհարկե, անընդհատ նրան տեղյակ պահելով ծառայությունների մատուցման ընթացքի և որակի մասին: Որոշ ժամանակ անց նա իր երախտագիտությունը հայտնեց մեզ և զարմանքը, որ գովազդը կարող է լինել այդքան շատ և էֆեկտիվ: Տվյալ պատվիրատուի գովազդային փաթեթի մեջ ներառված էին գովազդի հետևյալ տեսակները` գովազդ միկրոավտոբուսների վրա, թերթերում, ռադիոեթերով, բաներների վրա, գովազդարշավների կազմակերպում, ինչպես նաև բուկլետների, այցեքարետերի և թերթիկների պատրաստում:

Ցանկացած արտադրության կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ 3 հարցերի հստակ պատասխանները` ինչ արտադրել, ինչպես արտադրել և ում համար արտադրել: Սակայն պետք չէ մոռանալ նաև գովազդի մասին:Չէ  որ նրա և միայն նրա միջոցով է հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացնել սպառողներին:

 

-Ձեր կարծիքով, ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի այս ոլորտը սկսի զարգանալ:

- Պետք է սկսել մեծ ընկերություններում գովազդային բաժիններ ստեղծելուց: Այսօր հաճախ հանդիպում են բազմատեսակ ծառայություններ առաջարկող մեծ կազմակերպություններ, որոնք չունեն գովազդի բաժին: Նրանք աշխատում են կայուն եկամուտով և հիմնականում գովազդային պատվերներից աշխատում են զերծ մնալ` անգամ պատկերոցում չունենալով, որ գովազդը կարող է նրանց եկամտի ծավալներն ավելացնել շուրջ 30 տոկոսով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի շատ:

Կարելի է նշել նաև գովազդային գործակալությունների նվիրված աշխատանքը: Հայտնի է, որ Հայաստանում բացի գովազդային ընկերություններից կան նաև շատ գովազդային գործակալություններ, որոնք գործարքային հարաբերությունների մեջ են գովազդային ընկերությունների կամ գովազդային մակերեսներ (երթուղային միկրոավտոբուսներ, բաներներ) և ժամեր (հեռուստատեսություն, ռադիո) ունեցող ձեռնարկատերերի հետ: Նրանցից շատերն են գործարքային հարաբերությունները կնքում են մակերեսորեն` <<Դե երբ պատվեր լինի, նորից կխոսենք>> սկզբունքով: Ու հաճախ պատվերն ընդունելուց հետո նրանք չեն կարողանում մատուցել խոստացած ծառայությունները` պարզապես չունենալով դրա հնարավորությունը, որի արդյունքում առաջ են գալիս խաբեություններ, գումարի կորուստ, անվստահություն:

- Իսկ ի'նչ կասեք մասնավորապես թերթերի և ամսագրերի վարած քաղաքականության մասին, արդյոք նրանք ճիշտ են աշխատում գովազդային շուկայում:

Մենք քաջ տեղյակ ենք թերթերի ու ամսագրերի վարած գովազդային քաղաքականության մասին, քանի որ ունենք մեր սեփական թերթը: Թերթերն ու ամսագրերը ֆինանսավորվում են մեծապես գովազդների շնորհիվ: Ընդհանուր առմամբ գովազդի այս տեսակը նույնպես առանձնանում է իր արդյունավետությամբ և տարբերվում առավել մատչելի գնով: Սակայն այստեղ էլ պետք է զգույշ լինել և զերծ մնալ կեղծիքներից: Շատ թերթեր ու ամսագրեր որպես կանոն չեն տպագրվում այն քանակութամբ, ինչը հրապարակում են օֆիցիալ: Թերթում կարող է նշված լինել 5000 տպաքանակ, բայց իրականում տպված լինի ընդամենը 600: Այս դեպքում ձեռնարկատերերը հիմնականում պիտի գործ ունենան այն թերթերի հետ, ովքեր տպագրվում են հայտնի տպարաններում: Իսկ մեր գովազդային ընկերությունը հիմնկանում մատուցում է գովազդային ծառայություններ քաղաքային միկրոավտոբուսների միջոցով: Այս տեսակ գովազդը շատ արդյունավետ է, տարբեր զարգացած երկրներում տրանսպորտի միջոցով գովազդվելը շատ մեծ ընկերությունների հիմնական գովազդի միջոց է համարվում, շատ ժամանակ համեմատում են հեռուստագովազդը տրանսպորտային գովազդի հետ, բայց ամեն մեկն իր առավելություններն ունի, պետք է ուղղակի ճիշտ որոշում կայացնել նախքան գովազդ պատվիրելը: Մենք նաև ունենք գովազդային փաթեթներ, որոնք իրենց մեջ ներառում են գովազդ քաղաքային միկրոավտոբուսների միջոցով, հեռուստաեթերում, ռադիոեթերում, թերթում, ամսագրերում, գովազդարշավների կազմակերպում և այլն:

-Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, ընդհանուր առմամբ գովազդի ո'ր տեսակներն են համարվում առավել արդյունավետ: 

                  

Պետք է ուղղակի հասկանալ, թե գովազդվող ապրանքը հասարակության որ խավին է պետք, քանի որ տարբեր բրենդներ պետք է գովազդվեն իրենց սպառող շուկայի համար, դրա համար անց են կացվում շուկայի ուսումնասիրություն, ապրանքի սպառողականություն, գովազդի արդյունավետություն: Գովազդի բոլոր տեսակներն էլ արդյունավետ են, ուղղակի պետք է ընտրել ճիշտ տարբերակը:

 

 

Անի Եսայան

 

 

      


Զատիկ

  • Apr. 25th, 2009 at 5:37 PM
Yerevan

 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց...

 

Ձու, կարմիր գինի, ցորեն, ….. Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը նշվում  գարնան կեսերին: Այս ու էլի բազմաթիվ եկեղեցական տոներ` Համբարձում, Վարդավառ, Տյառնընդառաջ և այլն, ավելի քան 1700 տարվա պատմություն ունեն, շատերը  հեթանոսությունից են եկել քրիստոնեություն: Հոգեւոր խորհրդ ունեցող շատ ավանդույթներ դարձել են ժողովդական:  

 


Զատիկի համար պատրաստում են չամիչով բրնձով փլավը, ներկում են ձուն: Իսկ  երեխաների համար զատիկը դարնում է  մրցման օր, երբ բոլոր երեխաները ներկած ձվերը ձեռքներին, իջնում են բակ:

 

 Տնտեսուհի Սյուզաննան ասում է, որ Ձուն ներկելիս անպայման պատմում է իր փոքրիկներին այդ սովորույթի մասին, բացատրում կարմիր ներկի խորհրդանիշը ու Զատկի տոնի իմաստը. Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության խորհրդանիշը: Ներկած ձվերի գույները նշանակում են ուրախություն Հարության առթիվ”:

             



Փոքրիկ Սոֆին հյուրերին դիմավորելիս առաջ է վազում ու բղավում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց՛», ասում է պատրաստել է ամենագեղեցիկ ու ամենապինդ ձուն ու ընկերների հետ մրցելու է. ”Մեկ-մեկ մամաս փետից ձու ա առնում, ես էլ վրձինով վրայից ներկում եմ: Հետո ընկերներիս հետ եմ կռվացնում ու հաղթողը ես եմ դուրս գալիս ”:

 

Փոքրիկ Վաչեն էլ ձուն ձեռքն առած սպասում, թե երբ է մրցելու քրոջ հետ:

“Լավ տոն է Զատիկը, և մենք ենք սիրում, և փոքրիկներս,”- ասում է Սյուզաննան


Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

 «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը ու սկսվում Զատկի տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, և թե Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: 
                                                                                                 Նարինե Սնխչյան                                              


Tags:

Ճգնաժամային էսքիզներ

  • Apr. 9th, 2009 at 10:03 PM
Yerevan
 

                                                                                            

Երբ 2008 թվականի ամռանը ԱՄՆ_ում եւ Եվրոպայում սկսվեց տնտեսական ճգնաժամը, Հայաստանում դեռ հարաբերական անդորր էր: Սակայն շատերը կանխագուշակումներ էին անում կլինի թե չի լինել չգնաժամը Հայաստանում:  

 Ճգնաժամը երկար չսպասեցրեց: 2009 թվականի մարտի 3-ի առավոտյան տարադրամի փոխանակման կետերում 1 ԱՄՆ դոլարը դեռ վաձառվում էր 305-307 դրամով։ Կեսօրից հետո դոլարի փոխարժեքը կտրուկ՝ բարձրացավ՝ կազմելով 360-380 դրամ: Իսկ երեկոյան հասավ 410, անգամ 430 դրամի: Հայաստանի Կենտրոնական Բանկը իր խորհրդի արտահերթ նիստում որոշեց վերադառնալ “լողացող” փոխարժեքի քաղաքականությանը: Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այդ երեկո հեռուստացույցի էկրանից ասում եր, թե Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է՝ “պատրաստ դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին”:

 

Իսկ նույն ժամերին քաղաքի խանութներում վախենալով,որ ապրանքներն ավելի կթանկանան, մարդիկ խուճապահար՝ արկղերով ձեթ ու պարկերով ալյուր եւ շաքարավազ էին գնում:

    

Պետրոսյանների ընտանիքի կրտսեր որդին` Արմենը նույնիսկ ծիծաղելով ասաց,որ մարտի 3-ը նա կարմիր գույնի գրիչով օրացույցի մեջ նշել է: Նրա մայրն էլ, տիկին Կարինեն պատմում էր. ”Ամսի 2-ին ես ստացել էի իմ աշխատավարձը ու կարող էի ինձ թույլ տալ ավելի ճոխ գնումներ անել։ Գումարի կեսը միայն մթերքների վրա ծախսեցի. մի 10 կգ. ալյուր,շաքարավազ,ձեթ գնեցի` մտածելով,որ օր-օրի կթանկանան: Ոնց որ 1990-ականների սկիսզբը լինի այն դաժան տարիները: Տեսա հեռուստացույցով ,թե ինչպես մեր վարչապետը լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ ասաց, որ իբր կավելանան թոշակները, նպաստները, աշխատավարձները։ Բայց չէ որ դրանք պետք է ժամանակին տրվեն,որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս ամենին…չեմ ուզում անուններ տալ,բայց այս ճգնաժամի ժամանակ շոռթում են խեղճ ժողովրդից ”: Տիկին Կարինեի աշխատավաձից բավականին մեծ գումար կրճատեցին գործատուները, բայց նա ուրախ է որ արդյունքում չկորցրեց իր աշխատանքը, Աստծուն պառք է տալիս: Բայց դե ստիպված կրճատել է իր ծախսերի մեծ մասը,ճոխություններ թույլ չի տալիս,խնայում է էլեկտրոէներգիան, գազը, ջուրը։ Լսել է,որ ապրիլի կեսերից դրանք ել կթանկանան:

Այս ճգնաժամից օգտվողներներ եւ լրացուցիչ եկամուտ ստանալու ցանկացողներ էլ կային: Որոշ խանութնեչում շտապել էին թանկացնել ամիսներ առաջ ձեռք բերված ձեթը, ալյուրն ու այլ մթերքները, երբ 1 դոլարը դեռեւս 300 դրամ էր կազմում:

        

Ոսկեվազ գյուղի բնակիչ տիկին Ռուզաննայի մոտ ավելի մեծ էին ֆինանսական կորուստները: 5 տարի է ինչ նա վարձով Երևանում է ապրում: Ստիպված է յոթօրյա գրաֆիկով աշխատել, որ 3 երեխաներին պահի: Փոքր տղան դպրոցում է սովորում, աղջիկներն էլ ուսանողներ են, “հագնվել են ուզում,օրեկան 1000 դրամ եմ տալիս,մի խոսքով ուսանող պահելը դժվար է”: Բնակարանի տերն էլ այս օրերին տան վարձը 10000 դրամով տանկացրել է: Ռուզաննան ստիպաված շավաթ-կիրակի օրերին Ոսկեվազ է գնում, իրենց այգուց միրգ ու կանաչի է բերում Երևան և վաճառում: Արդեն 3 տարի է,ինչ նրա համար ճգնաժամը սկսված է: ” Ոսկեվազում մարտի 3-ին չէր,որ սկեսվեց կրիզիսը ,արդեն 3 տարի կլինի , ինչ Ոսկեվազը կրիզիսի մեջ ա: Ամեն ինչը թանկացել ա, սերմնացանը թանկացել ա, ջուրը նույնպես…Գյուղացին չի կարողնաում հատուկ մեքենա վարձի,որ բերի ու իր հողը մշակի:” Տիկին Ռուզաննան ավելացնում է, որ եթե գյուղացու եկամուտը գալիս է հիմանկանում խաղողի մթերումից, ապա 3 արի է,ինչ դա էլ չկա.“Մի քանի գորշարաններ փակել են, մթերում այլևս չեն կատարում”:

    

     Այս տնտեսական ճգնաժամից շատերը կորցրեցին իրենց աշխատանքը այդ թվում նաև Զեյթունում բնակվող Հովհաննես Սարգսանը: Նա աշխատում էր Ռուսաստանի ոսկերչական գործարանի հայաստանյան մասնաճուղում: Աշխատանքից շատ գոհ էր, 230 000 դրամ աշխատավարձ էր ստանում, հետն ել անհատական պատվերներ էր կատարում: Այժմ ոչ մի աշխատանք չունի: ”Ոսկին այս կրիզիսից շատ թանկացավ, Ռուսաստանից պատվերներ սկսեցինք չստանալ այլևս, անհատական պատվերների մասին խոսք անգամ չի գնում: Եթե առաջ հայաստանյան ֆիրմաներ պատվիրում էին ոսկերչական նմուշներ,ապա այդ էլ չկա…”:     Հովհաննեսը այժմ իր ընտանիքը պահում է իր տնտեսած փոքրիկ խնայողությամբ: Տարբեր աշխատանքային գործակալությունների է դիմել, հայտարարուրյուններ տվել մի քանի պարբերականներում, գրանցվել է նույնիսկ Արաբկիրի  աշխատանքի կենտրոնում, որտեղից ամսեկան ստանում է 18000 դրամ նպաստ:

 

Այս կենտրոնում միայն մարտ ամսին որպես գործազուրկ գրանցվել են 166 մարդ, Շենգավիթում այդ թիվը հասել է 233 ի, Կենտրոն համայնքում՝ 180:

 

Հովհաննեսը կարծում է, որ Հայաստանում ճգնաժամը երկար չի տևի ”Շատ դժվար բաների միջով է անցել հայը, այս կրիզիսն էլ կանցի,կգնա…Ինչի էսպիսի դժվարություններ ենք տեսել…”:

 

                                                                                                Անուշ Պողոսյան


 

Рядом с нами....

  • Apr. 8th, 2009 at 7:03 PM
Yerevan
                                   
 
По данным Национальной статистической службы в Армении за чертой бедности живет 34,6% населения, или около 1 млн. человек. Крайне бедными считаются 200 тыс. человек, или 6,4% населения
.

Согласно оценкам Центрального банка Армении доходы 55% бедного населения ниже минимальной потребительской корзины.  

 
                                                   

В сответствии с государственной стратегической программой по преодолению бедности к 2015 году количество бедного населения сократиться до 19, 7 %. По данным официального сайта ЦРУ в списке самых бедных стран Армения занимает 33 место.

                                            

 Бедные - не просто люди с относительно низкими доходами, это не проценты и не цифры, это не официальные данные и не программы правительства. Это члены нашего с вами общества, живущие по его законам, но лишенные признаваемого этим же обществом минимального стандарта жизни.  



                                                                                                          Снхчян Нарине                                                    





Yerevan
                                                               

Նախքան Ցվետանա Պասկալեվայի մասին ինտերնետում տեղեկություններ գտնելը, ես գիտեի, որ նա հայտնի բուլղարացի լրագրող է: Հետո կայքերից շատ ավելին իմացա: Օրինակ, որ նա 1991 թվականից բազմաթիվ վավերագրական ֆիլմեր է նկարել ղարաբաղյան պատերազմի մասին. «Հավատ է հոգի», «Ղարաբաղի վերքեր», «Իրենց հողի զինվորներ»: Իմացա, որ 17 տարի է, ինչ Ցվետանան Հայաստանում Է ապրում
                                                    
Իմ և Ցվատանա Պասկալեվայի իրական ծանոթությունը կայացավ Ռուս-Հայկական Պետական (Սլավոնական)համալսարանաում, որտեղ նա արդեն չորրորդ անգամ եկել էր հանդիպման ուսանողների հետ: Ցվետանան իր զրույցը սկսեց այն պատմությունից, թե ինչպես եկավ Հայաստան և մնաց այստեղ: Հիշեց իր ընկերներին`Ջիվանին,Կոլյային,Վարդանին, հիշեց պատերազմը... «՚Ես տեսա բոլոր սարսափները,բայց միակ բանը, ինչին չէի կարող հանգիստ նայել վիրավոր կանայք և երեխաներն էին, պատերազմի ժամանակ ես նրանց օգնում էի,տալիս իմ արյունը: Արյանս խումբը չորրորդ բացասական է, և եթե հանկարծ դրա կարիքը կար, բժիշկները միշտ դիմում էին ինձ: Երբ ինձ հարցնում են, թե կա արդյոք իմ արյան մեջ հայի արյուն, ես պատասխանում եմ. «Ոչ,բայց կան հայեր, ում մեջ հոսում է իմ բուլղարական արյունը... » 

                                      
                                  
Ցվետանան
պատմում էր, որ այն ժամանակ իր պարտքն էր համարում լինել այն զինվորների կողքին, ովքեր չէին գիտակցում, թէ ինչ է պատերազմը եւ չէին կարողանում ուժ տալ իրենց: Զինվորներն Էլ իրենց հերթին ոգևորվում Էին, որ եռիտասարդ կինը պատերազմի դեմ պայքարում էր միայն իր տեսախցիկով:

Այժմ Ցվետանան մի նպատակ ունի` նկարել երկու նոր ֆիլմ ղարաբաղյան պատերազմի մասին: Առաջին ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչից սկսվեց պատերազմը և կվերհանվեն այն տարիներին գաղտնի պահվող փաստեր: Հաջորդ ֆիլմը երեխաների մասին է լինելու, այն փոքրիկների, ովքեր կորցրեցին իրենց ծնողներին, հոգեկան շեղումներ ստացան պատերազմի ընթացքում: Ֆիլմերի սցենարի համար հիմք կդառնան նրա օրագրերը, հուշերը, նյութեր, որոնք Ցվետանան հավաքել եւ գրառել է դեռ պատերազմի տարիների: Միգուցե այդ օրագիրը նաեւ հետագայում գիրք կդառնա:

Ցվետանա Պասկալեվան պատերազմից ոչ միայն հուշեր ու ֆիլմեր ունի, այլեւ շքանշաններ «Խիզախության մեդալը ես ստացա Հայաստանում: 1995 թվականին ինձ նաեւ հայկական անձնագիր նվիրեցին: Որքան գիտեմ ես առաջին արտասահմանցին եմ, որ ստացավ այդ անձնագիրը: Ես հպարտանում եմ իմ հայկական անձնագրով և գիտեմ նրա արժեքը: Նույն թվականին Սամվել Բաբայանը, ով շատ բարձր էր գնահատում իմ անցած ճանապարհը, ինձ փոխգնադպետի կոչում շնորհեց»: Սակայն Ցվետանայի համար ավելի կարեվոր է մեկ այլ բան. «Ժողովուրդը ինձ սիրում եւ գնահատում էԵս միշտ էլ ձեզ հետ կլինեմ»:

 

                                                                                                                           

 

 

                                                                                                                          Պողոսյան Անուշ



Եվրոպայի հետքերով…

  • Mar. 12th, 2009 at 8:16 PM
Yerevan

 

 

1999 թվականին Եվրոպայի ամենահին Բոլոնիայի համալսարանում ստորագրվեց մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Եվրոպայում ընդհանուր կրթական չափանիշներ սահմանելու նախաձեռնությունը, ինչից և սկիզբ առավ Բոլոնյան գործընթացը: Հռչակագրին միացած երկրներում պետք է գործի կրթական երկաստիճան համակարգը` բակալավրիատ և մագիստրատուրա, կրեդիտային համակարգը և միասնական դիպլոմներ:  

Բոլոնյան համակարգին արդն միացել են ավելի քան 30 երկրներ, որոնց շարքում 2005 թվականից նաև Հայաստանն է: Հայ ուսանողների համար սա նշանակում է, որ պետք է տարվա ընթացքում հավաքել համապատասխան քանակությամբ կրեդիտներ` ուսանողի ուսումնական բեռնվածություն չափման պայմանական միավոր, հիմնված ուսումնական դասընթացը հաջողությամբ յուրացնելու համար անհրաժեշտ ժամաքանակի վրա: Տարվա վերջում կրեդիտների քանակը ցույց են տալիս ուսանողի առաջադիմության ընթացքը և արդյունքը: Եթե կրեդիտների քանակը բավարար չլինի, ուսանողը չի կարողանա այլևս շարունակել ուսումը և կհեռացվի համալսարանից: Նախկին 5 բալանոց համակարգի փոխարեն արդեն գործում է 20 կամ 100 բալանոց համակարգը, որը թույլ է տալիս դասախոսին ավելի լայն ընտրություն կատարել ուսանողին գնահատելիս, լինել ավելի օբյեկտիվ: Նոր համակարգով ուսանողը պետք է ոչ թե տարվա վերջում, այլ ընթացքում հանձնի մի քանի քննություն, և կախված արդյունքներից, դասախոսը կարող է մեխանիկորեն նշանակել վերջնական գնահատականը: Եվս մեկ <<բոլոնյան>> ձեռքբերում` ցանկացած ուսանող կարող է տեղափոխվել Եվրոպայի ցանկացած այլ համալսարան և շարունակել այնտեղ իր ուսումը:

Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի համակարգող Սուսաննա Գրգորյանը կարծում է, որ այս համակարգը ունի շատ դրական կողմեր. “Ես, անկեղծ ասած, ինչ-որ տեղ նաև նախանձում եմ մեր ուսանողներին, որովհետև նրանց մեծ հնարավորություններ են տրված լավ ապագա ստեղծելու համար: Իհարկե, ամեն նոր բան միանգամից չի ընդունվում, սակայն հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կընկնի հունի մեջ: Ուղղակի այսօր ուսանողներից քչերն են տեղեկացված և դեռ լավ չեն պատկերացնում համակարգի իմաստն ու իրենց անելիքները”:

Իսկապես, ուսանողների շրջանում նկատվում է ինֆորմացիայի պակաս` կապված համակարգի ընդհանուր պաըկերացման հետ: Շատ քչերը գիտեն, թե ինչի համար են, օրինակ, մեկ քննության փոխարեն հանձնում մի քանիսը: Կամ էլ, թե ինչ են ներկայացնում իրենցից կրեդիտները: “Երբ եկան մեզ բացատրելու այդ ամբողջ թվերն ու կրեդիտները, մենք ուղղակի սկսեցինք ծիծաղել: Հիմա էլ չենք հասկանում մինչև վերջ: Նախորդ համակարգով ավելի հեշտ էր սովորել, համենայնդեպս, ամբողջ տարի հաշվապահական աշխատանքներ չէինք անում”, - խոստովանում են ուսանողները:

Ի տարբերություն ուսանողների, նոր համակարգի մասին ավելի դրական է արտահայտվում դասախոսների մեծամասնությունը. “Կարծում եմ, որ այս նոր համակարգը հնարավորություն է տալիս դասախոսին ավելի օբյեկտիվորեն գնահատե լ ուսանողին: ՉԷ որ այստեղ բալերի ընտրությունը ավելի մեծ է: Եվ բացի դա, համակարգը պարտավորեցնում է ուսանողին սովորել, նույնիսկ, եթե ցանկությունը շատ մեծ չլինի”,-ասում է հայոց լեզվի և գրականության դասախոս Գոհար Առաքելյանը:

Բոլոնիայի գործընթացը հնարավորություն է տալիս մեր կրթական համակարգը մոտեցնել միջազգային նորմերին, ներգրավվել եվրոպական միասնական համակարգի մեջ: Կրեդիտային համակարգի կիրառումը Հայաստանում խթանում է նաև կրթական ընդհանուր մակարդակի բարձրացմանը, նպաստում բուհերի ինքնավարությանը:

 

Անի Եսայան

Yerevan
 

Երբ Ժորա Շեկյանը խոսում է չափագրման աշխատանքներից, միշտ սկսում է հայրենի Ղարաբաղից: Քարտեզի վրա սկզբից ցույց է տալիս իր ծննդավայրը`Չլդրանը, որտեղ չափագրումները տևեցին վեց ամիս, իսկ հետո սկսվեցին Շահումյանի, Քելբաջարի շրջանի, Խաչենի հովտի տարածքների աշխատանքը: Ժորան քարտեզագրել է Հայաստանի հողերի մեծ մասը, ու հենց այդ չափագրումների հիման վրա ստեղծվել են նոր համայնքներ:

           
Ժոր
ան ասում է՝ ողջ Հայաստանը ոտքի տակ է առել, գիտի ամեն քար ու թուփ: Արդեն երեսունհինգ տարի է` աշխատում է Գեոդեզիայի և քարտեզագրման ինստիտուտում, մասնագիտությամբ գեոդեզիստ-չափագրիչ է: Նրան ինստիտուտում Շեկյան են ասում, դիմում են բացառապես ազգանունով։“Քարտեզագրել սիրում եմ, շատ հետաքրքիր գործ ա, կտրվում ես աշխարհից, ու գործ ունես մենակ բնության հետ: Մի ժամանակ միայն հուշարձաններ էիք չափագրում ու գտանք չորրորդ դարի մի ուղղաձիգ բնական կամ ժողովրդի ձեռքով կերտած հուշարձան ”, - պատմում է Ժորան:

        Բնությունը շատ բան տվեց ու հուշեց գեոդեզիստին: Պատմում է` հենց մանկուց, վազվզելով Չլդրանի մարգերով ու թփերով, մտքում գրում էր վիպակներ ու պատմվածքներ: Իսկ հիմա երգեր է գրում – ոչ միայն մտքում։ Բացի գեոդեզիստ լինելուց Ժորա Շեկյանը աշուղ է. “Այ սրան հոգով ու սրտով եմ տրվել”, - սիրում է կրկնել: Ունի նույնիսկ կոչում՝ Աշուղ Ապա, որը տրվել է իրեն 2003 թվին ուրիշ 3 աշուղների հետ միասին։ “Ապան Ղարաբաղի բարբառով պապ է նշանակում, շատ հարգի մարդ ա մեզ մոտ, ունի մեծ անուն ու հարգանք: Էդ պատճառով ինձ Ապա կոչեցի:”

   Ապան տասներեք տարի է, ինչ ստեղծագործում է, ունի գրած շատ երգեր ու բանաստեղծություններ: “Աշուղ Ապան` սկսած իր որքան արցախյան, նույնքան էլ ավանդական-աշուղական անունից, վերջացրած երգերով, հայ աշուղի տիպիկ կերպար է: Ժամանակակից սերնդի ինքնուս աշուղների մեջ իր արժանավոր տեղը ունի Արցախ աշխարհի զավակ Աշուղ Ապան: Ապան իր բնօրրանի, նրա հերոս ժողովրդի երգիչն է: Նրա երգը համակված է անկեղծությամբ ու սիրով”,- ասում է նրա մասին աշուղագետ Թովմաս Պողոսյանը: Հենց նա էլ ժամանակին խորհուրդ է տվել Ժորային շարունակել սկսած գործը։ 

       Ապան միշտ սիրել է գրել ու երիտասարդ տարիքում ուզեցել է բանասեր դառնալ. ”Հին վախտերում, երբ մեկը շնորհք է ունեցել, իրեն ուղարկում էին աշուղի մոտ, ուսումը ավարտելուց հետո հավաքվում էին գու-սանները ու ամեն մեկը ապտակ էր տալիս, որպես օրհնանք:” Ապան նման ուսուցիչ չի ունեցել, ինքնուս է:

     Աշուղ Ապայի ստեղծագործույուններում վառ գույներով անցնում է հայրենիքը` Արցախը: Ասում է` անտարբեր չեմ կարող մնալ Արցախյան պայքարին ու հայրենիքի համար զոհվող ազատամարտիկին. “Միշտ ուզել եմ իմ սրտի խոսքն ասեմ հայ զինվորին, միշտ գովք երգեմ իր արած գործերին ու գրեցի Այցի գնամ արծիվներին երգը”:

                                                                                                               

Այցի գնամ արծիվներին,
                                                                               Աղբյուրներին այցի գնամ,                                                          

Ելնեմ երգեմ սարի գլխին,

Սեգ ժայռերին փարվեմ ու գամ:

 

     Ապան կյանքին նայում է խոհական, փիլիսոփայական հայացքով, բայց սովորական մարդուն է դարձնում իր երգերի հերոսը: Աշուղը խոսում է ընկերոջ հետ, հիշում տատու եւ պապու՝ ապայի եւ ամայի խոսքերը, գովերգում հայրենի հողն ու ջուրը.

 

            Ականջ արեք Այան երգին,

            Հարյուր տարվա քաղցր խոսքին

            Այան մատաղ թոռան ասած

            Սիրուն, շարմաղ ոսկե հավքին:

 

   Աշուղ Ապան խոսում է սիրած էակի հետ իր երգերում , հիշում երջանիկ օրերը, իր հմայքի ու գեղեցկությոան գովքն անում.

 

            Արտի միջին քամի խաղաց,

            Արտը սիրուն հերանց գնաց,

            Արտի միջով յարս եկավ,

            Շաղը ոտքին կաքավ եկավ:

   

   Ապան ասում է. “Չես հասկանա, ինչ տեսակ մարդ կա հիմա, կամ ինչ ա ուզածը մարդու: Շատա հա չարացել մարդը, ու ես մի երգումս ուզեցա ցույց տամ չարի ու բարու պայքարը: Երգիս անունը դրեցի “Ինչ ես ուզում, մարդ”.

“Զարմանք է աշխարհ” գրքի վերջում աշուղը վարում է մենախոսություն, հարց է ուղղում մարդուն ու փորձում իր տեղը պատասխանել, ամեն տան սկզբում Ապան հնչեցնում է ինչ ես ուզում մարդ հարցը.

 

Ինչ ես ուզում, մարդ…

Մարդ լինել, մարդ,

Անհոգի ու չար

 

    Աշուղ Ապան նոտաներ չգիտի, սկզբից երգը գրում է, հետո ինք երգում ու ձայնագրում: Ասում է` լիքը հմուտ երգիչներ կան, ես էլ ինչ երգեմ: Ապան միշտ կրկնոմ է. “Լավ աշուղը ամեն պահի համար երգ պտի ունենա: Ես էլ միշտ միտս պահում եմ երգերս”:

    2003 թվականին լրացավ Ապայի 60 ամյակը եւ այդ օրը մեծ համերգ էր  Գեոդեզիայի և քարտեզագրման ինստիտւտի դահլիճում։ Ապայի երգերը գործընկերները սիրում են, հիշում են տարբեր առիթներով։Ու երբ սեղանը գցած է լինում ու բոլորը հավաքված, կանչում են Շեկյանին, որն իր երաժշտությամբ ջերմացնում, ուրախացնում է բոլորին: Ապան սիրում է կատարել իր երգերը, ու երբ ամաչկոտ ու խռպոտ ձայնով սկսում է երգել, մի մեծ հուզմունք ու կարոտ է բացվում աչքերում, եւ աննկատ հայտնվում են արցունքները:

 

                                                                                                                 Նարինե Սնխչյան

 


 

Yerevan

 

"Պետք չէ ամեն ինչին լուրջ վերաբերվել, այլապես մանր անհաջողությունները կարող են ողջ կյանքը լցնել։ Դրա համար էլ սովորեցի ամեն ինչին թեթեվ նայել։ Եվ հիմա չեմ մտածում՝ ինչպիսին է լինելու հաջորդ օրը, որովհետեվ գիտեմ՝ ինչպես էլ այն անցնի, լավը միշտ լինելու է'':Այսպես է մտածում Մի օր ֆիլմի հեղինակ Արմինե Վարդանյանը։Նա Brtish Council կազմակերպության կողմից նախաձեռնած «Պատկերացրու քո ապագան» ծրագրի մասնակիցներից մեկն է։ 

                                                                   
  

 


Դեկտեմբերի տասնյոթին "Նարեկացի" արվեստի կենտրոնում կայացավ այս ծրագրի եզրափակիչ շնորհանդեսը:

 

Մասնակիցները 17 էին: Նրանք ներկայացնում էին ասորական, եզդիական, քրդական, հունական, լեհական, ուկրաինական եվ այլ համայնքներ:

"Պատկերացրու քո ապագան" հարավեվրոպական ծրագիր է, որն հնարավորություն է տալիս տարբեր ազգություններ ներկայացնող երիտասարդներին պատմել իրենց մասին, քննարկել իրենց հուզող խնդիրները եվ նախասիրությունները, ներկայացնել իրենց աշխարհընկալումը մի քանի   րոպեի ընթացքում: Մենք փորձել ենք էթնիկ խմբերի միջեվ կազմակերպել երկխոսություն: Սա է մեր հիմնական նպատակը, քանի որ ոչ միշտ է հնարավորություն տրվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին խոսել իրենց մասին: Այդ նպատակով մենք դիմեցինք ազգային փոքրամասնությունների համայնքներին, որոնք էլ ընտրեցին մրցույթի մասնակիցներին՚, - նշում է British Council կազմակերպության ծրագրերի համակարգող Լիլիթ Քալանթարյանը:                                                            

 

Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրը առաջին անգամ նկարահանել էր 1-2 րոպե տեվողությամբ ֆիլմ՝ փորձելով պատմել իր կյանքի, իր մշակույթի, իր ավանդույթների մասին: Երիտասարդները մինչեւ ֆիլմ նկարահանելը անցել են սկզբնական փուլ, որի ժամանակ ոչ միայն ստացել են տեսանյութ ստեղծելու առաջին դասերը, այլ եւ հասցրել են  ընկերանալ միմյանց հետ:

  

Մասնակիցների կարծիքով, այս ծրագիրն տվեց ինքնահաստատվելու հնարավորություն, բուռն էմոցիաներ ու նոր ընկերներ:

 "Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս ծրագրին: Իմ ֆիլմը կյանքին թեթեվ նայելու մի փորձ է, եվ այն հասցեագրված է նախ եվ առաջ ինձ: Հուսով եմ՝ ունկնդիրը ըմբռնեց հիմնական միտքը, եվ այն մտածելու տեղիք տվեց իրեն", - ավելացնում է Արմինեն: Ֆիլմերը թեմատիկան տարբեր էր՝ կրոնական ավանդույթներից մինչեվ էստրադային կուռքի երկրպագում:        
                                                                                             
                                                                                  
'                 

'Երկնքից ընկավ երեք խնձոր'' - սա հեքիաթի ավարտ չէ, այլ Գեորգի Մուրադյանի նկարահանած ֆիլմի անվանումը: "Շատերը գիտեն, որ եզդիների մոտ հարսանիքի ժամանակ հարսի վրա խնձոր նետելը ավանդույթ է: Խձորը դա տղամարդու ուժն է, իշխանությունը: Այն նետում են հարսի գլխին, որպեսզի նա զսպված լինի եվ ունենա առողջ սերունդ: Ես կանգ առա մեր այս ավանդույթի վրա եվ որոշեցի ներկայացնել այն ձեզ'',- նշում է ֆիլմի հեղինակը:                                         

 

 

 Ժպտա՜ - սա ոչ միայն Անուշ Սաֆարյանի ֆիլմի անվանումն է, այլ եւ հեղինակի կարգախոսը: Նա կարծում է, որ ժպիտը համախմբում է մարդկանց: Նախքան ֆիլմը նկարահանելը ժպիտներին մեծ ուշադրություն չէր դարձնում, ՙիսկ հիմա փորձում եմ միշտ ժպտալ՚:

 

Անահիտ Ավագյանը իրեն, իր քույրերին եւ եղբայրներին համեմատում է ձեռքի հինգ մատների հետ. ՙՁեռք, ներդաշնակ մատներ, միմյանց լրացնող մի կուռ համակարգ: Եթե չլինի դրանցից մեկը, մի մեծ բաց է գոյանում, որը չի լինի լրացնել: Այսպիսին ենք մենք՝ հինգ քույր եվ եղբայր. Անին, Ռաջնին, Դավիթը, Հայկը եվ ես...Բոլորս կապված ենք խորը հոգեվոր կապով":
                                                                                                                                                    

Ինչպես նշեց Լիլիթ Քալանթարյանը՝ նախատեսվում է շարունակել այս ծրագիրը, քանի որ բոլոր կողմերի համոզմամբ այն իրոք հաջողված է: 
  

 

                                                                                                         Ա. Եսայան, Ն. Սնխչյան, Ա. Պողոսյան

Սոֆիկ տատի լավաշը

  • Nov. 19th, 2008 at 7:37 PM
Yerevan

                                                         

Երեւանից դեպի Օշական տանող ճանապարհը կարճ է: Քսան րոպե ևս հասնում ենք տեղ: Քաղաքից դուրս աշնան շունչը ավելի շատ է զգացվում…Դեռ հեռվից երևում էր տատիկիս տան վառարանի ծուխը: Մեքենայից իջնելուց անմիջապես զգացինք թոնրի նորաթուխ լավաշի համով բույրը: «Եկեք երեխեք ջան, եկեք դուք էլ փորձեք», - կանչեցին տանտերերը: Ավանդական տաք լավաշի ու պանրի բրդուճը համտեսելու ցանկությունը մեծ էր:

Բայց չհասցրեցինք մինչև վերջ վայելել. հանկարծ թոնրատնից ձայն լսվեց. «Հերիք է անգործ նստեք, թառլաններ ջան, եկեք մի քանի գունդ էլ դուք գցեք»: Ալյուրի մեջ ամբողջովին թաթախվելուց հետո, գրտնակած գնդերը հացթուխի՝ Սոֆիկ տատիկի օգնությամբ գցեցինք թոնիրը, բայց ծաղիկ լավաշի
փոխարեն հանեցինք խմորի վառած մնացորդներ։
                                                                                                                          

«Ոչինչ, ոչինչ, բա գիտեք հեշտ ա՞…Ես վաղուց եմ թխում, բայց էլի մեկ-մեկ պատահում ա…մենք արդեն ծերացել ենք, իսկ դուք ջահել եք, դեռ կսովորեք…»:
 

  

                                       


Սոֆիկ տատն արդեն 26 տարի է, ինչ լավաշ է թխում Օշականի տարբեր տներում: Հիմնական աշխատանքը նոյեմբերին է լինում: «Ամեն առավոտ ժամը հինգից թոնրի առջև կռացած ենք, դժվար ա,

բայց ինչ անենք, ընտանիքի հացն ա: Մենք էլ էսպես ենք ձմեռվա հացը ապահովում… Հացի փող վաստակելը ձմեռը հեշտ չի: Ցուրտը մի կողմից, աշխատանք չունենալն էլ` մյուս»:

 

Դաշտի աշխատանքները շատ են. գարնանից մինչև խոր աշուն գյուղացին վար ու ցանք է անում` փորձելով հնարավորինս թեթեւացնել ընտանիքի ձմեռվա կյանքը՝ այս թխվող լավաշը պետք է որ հերիքի մինչև գարուն:

 

Թոնրատանը շատ տաք է… Այնքան հաճելի է աշնան սառը եղանակից կռկված ձեռքերը տաքացնել թոնրի կրակի վրա և հետևել, թե ինչպես է սովորական խմորը թոնրի պատին կպած բլիթ-բլիթ լինում ու տաք գոլորշի թողնում:


                                                                           


- Հիմա թխած լավաշները պիտի տանենք փռենք, որ չորանան, հետո դասավորենք մառանում, – բացատրում է մեզ՝ քաղաքից եկած անտեղյակ աղջիկներին տատիկս, - իսկ ձմեռն էլ թրջում ենք, որ փափկի, հետո նոր ուտենք: Մոռացա հարցնեմ, ձմեռն էլ եք գալու չէ՞… Մյուս շաբաթ սուջուխ ենք թաթախելու, անպայման կգաք…»:  

                                                                                                                                      Անի Եսայան, Անուշ Պողոսյան

Ջազ երեկո

  • Nov. 5th, 2008 at 12:14 PM
Yerevan

Հոկտեմբերի 28-ին Ռուս-Հայկական Սլավոնական պետական համալսարանի Մշակույթի տանը կայացավ համերգ Ռուսաստանի հայտնի ջազ աստղերի Մարիամ և Արմեն Մերաբովների, ինչպես նաև Հայաստանի լավագույն երաժիշտներ՝ Նիկողայոս Վարդանյանի, Արմեն Ուսնունցի և Արմեն Ջալալյանի մասնակցությամբ:

<<Միրայֆ>> խումբը ստեղծվել է 1998 թվականին երաժիշտ-դաշնակահար, գործիքավորող Արմեն Մերաբովի շնորհիվ: Նույն թվականին խմբի անդամ է դառնում նաև Մարիամ Մերաբովան: Իսկ 2000 թվականին խումբը ձայնագրում է իր անդրանիկ "THE BRIDJE" ձայնասկավառակը:

 


Ջազ համերգի կազմակերպիչներն էին Ռուս-Հայկական Սլավոնական պետական համալսարանի ռեկտոր և ջազի մեծ սիրահար Ա.Դարբինյանը, ինչպես նաև «Պառմանի» կազմակերպության նախագահ Նարինե Դավթյանը: Հայաստանում <<Միրայֆ>> խումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել երկու անգամ: Առաջին անգամ նրանք ելույթ են ունեցել մեկուկես տարի առաջ Մալխաս ջազ-ակումբի բացմանը: Իսկ երկրորդ անգամ նրանք ուղիղ եթերով հանդես են եկել CITY-FM ռադիոկայանում, ինչպես նաև Մալխաս և Քամելեոն ակումբներում:

 

Բուռն ծափահարություններից կարելի էր ենթադրել, որ համերգը սիրվեց հանդիսատեսի կողմից: <<Միրայֆ>> խումբը գարնանը Հայաստանում հանդես կգա իր նոր ծրագրով: 

                                                                                                                                


                                                                                                                                                  Անուշ Պողոսյան

Nov. 5th, 2008

  • 12:01 PM
Yerevan

 


Արդեն տասը տարի է, ինչ Մոսկվայում անց է կացվում Պուշկինի անվան արվեստի երիտասարդական փառատոն, որը կոչվում է "С веком наравне": Փառատոնը սկսում է ավանդական թեյի սեղանով, որի շուրջ հավաքվում են բոլոր հյուրերը։ Այնուհետև ցուցադրվում են մասնակիցների հեղինակային լուսանկարները, կազմակերպվում է պոեզիայի երեկո։ Այս ամենին հաջորդում է գալա համերգ։ Փառատոնին մասնակցում են Մոսկվայի և Ռուսաստանի տարբեր մարզերի ավելի քան 70 բուհերի ուսանողներ։ Իսկ Հայաստանը երեք տարի անընդմեջ ներկայացնում է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ուսանողական թատրոնը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոնա Սարգսյանի կարծիքով, այս տարին շատ հաջող  էր.

 

- Մենք ստացանք միանգամից 10 դիպլոմ 3 անվանակարգերում` վոկալ, գեղարվեստական խոսք, թատերական մանրանկար (մինիատյուրա)։ Բանն այն է, որ նախորդ տարիներին փառատոնի ղեկավարները միայն 1 դիպլոմ էին շնորհում մեզ, իսկ այս անգամ մեր ուսանողներից յուրաքանչյուրը ստացավ մեկական դիպլոմ:


             


Մեծ հաջողություն ունեցավ Չեխովի “Արջը” պիեսի բեմադրությունը, իսկ Նատալյա Կոստանյանի “Դլե յաման” կատարումից հետո հանդիսատեսն ու ժյուրիի անդամները, ի զարմանս մասնակիցների, հուզվել էին, պատմում է Սոնա Սարգսյանը.

 

-  Յուրաքանչուր մասնակից-բուհ պետք է ներկայացներ իր երկրի ազգային երգը։ Մենք հանդես եկանք ՚"Դլե յաման"-ով։ Մեր երգչուհու ելույթը մեծ հաջողություն ունեցավ և բերեց մեզ հերթական դիպլոմը, այս անգամ վոկալ անվանակարգում։ Իսկ թատերական մինիատյուրան ժյուրիի անդամների խնդրանքով մեր ուսանողները ևս մեկ անգամ ներկայացրեցին գալա-համերգին։

 

Փառատոնի ավարտին կազմակերպիչները ցանկություն հայտնեցին հաջորդ տարի այս միջոցառումը անց կացնել Հայաստանում` Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում:


Անի Եսայան

Հնդկական էսքիզներ

  • Nov. 5th, 2008 at 11:34 AM
Yerevan

                                              


Սեպտեմբերի 20-ից 28-ը կառավարության շենքի դահլիճներից մեկում   ցուցադրվում էին հնդկական արտադրության ապրանքներ՝ ներկայացված 20 հնդկական ընկերությունների կողմից: Շենքի մոտ գոյացած մարդկանց հերթից կարելի էր միանգամից ենթադրել, որ նույնիսկ վատ եղանակային պայմանները չեն խանգարել այցելել ցուցահանդեսը և հնդկական ապրանքներ գնել: Այցելուները հիմնականում աղջիկներն ու երիտասարդ կանայք էին: 
 

                        

Ըստ հնդիկ վաճառողի, իրենք բավականինզարմացած էին  հայերի ակտիվությունից: Հայուհիներին առանձնապես չէին գրավում հնդկական տարազներն ու հագուստները, ավելի շատ ուշադրություն էին դարձնում քաշմիրե եւ բրդյա թիկնոցների, շիֆոնե գլխաշորերի, արծաթե զարդերի, դիմահարդարման միջոցների եւ այլ իրերի վրա: Անտարբեր չանցան տնային տնտեսուհիները հատկապես խոհանոցում անհրաժեշտ պարագաների կողքով: Գրավում էր նաև հնդկական համեմունքների, խոտաբույսերի ու մոմերի յուրահատուկ բույրը, որը տարածվել էր ամբողջ դահլիճով: Այցելուներից շատերը տարված սակարկում էին գները: Իսկ  հնդիկ վաճառողները արեւելյան շուկայի դասական օրենքներին տիրապետելով նույն ապրանքատեսակը տարբեր մարդկանց վաճառում էին տարբեր գնով՝ ուշադիր ուսւմնասիրելով հերթական գնորդին:  Այնուամենայնիվ, վաճառողները գոհ էին: Նրանցից մեկն ասաց, որ բավականին մեծ ծավալի ապրանք է վաճառել եւ հավանաբար նորին կգա Հաաստան եկող տարվա մարտ ամսին:

          P.S. Ցուցահանդեսից հետո այնպիսի տպավորություն էր, որ այն դեռ շարունակվում է. փողոցներում շատերն էին շրջում հնդկական քաշմիրե գլխաշորերով ու հինայով արված զարդանախշերով:

Անուշ Պողոսյան, Անի Եսայան
 


Oct. 17th, 2008

  • 1:11 PM
Yerevan

Հնդկական ցուցահանդես-վաճառքի այցելուները սպասվածից ավելին էին:

                               

 

Ապրանքների մեծ մասը ձեռքի աշխատանքներ էին՝ պատրաստված բնական նյութերից:

 

 
 

  

Հայ կանայք գնահատում են գեղեցկությունը և անտարբեր չեն հնդկական տարբեր խնամքի միջոցների հանդեպ:

 
                                               

 

Ասում են, հնդիկները շատ համեղ են պատրաստում…

   

 

 


Բոլիվուդյան ժպիտի ներքո ավանդական սարիին փոխարինելու է գալիս հնդկական ժամանակակից կիսաշրջազգեստը...
Լուսանկարներ եւ տեքստ՝ Անի Եսայան

Oct. 17th, 2008

  • 12:42 PM
Yerevan

<<Հիմա’>> երիտասարդական նախաձեռնությունը ստեղծվել է 2008 թվականի ապրիլին` նախագահական ընտրություններից հետո:

     

 
 

<<Հիմա’>>-ի անդամներից մեկի` Նարեկ Հովակիմյանի խոսքերով, նրանց ցանկությունն է ապրել ազատ, արդար և ժողովրդավար երկրում:

 

:                   

  

 <<Մենք մի խումբ խենթ երիտասարդներ ենք, ովքեր պայքարում են մեր երկրում տիրող անարդարության դեմ>>,- ասում է Լիլիթ Թառլամազյանը, որն արդեն չորս ամիս է ինչ
նախաձեռնության անդամ է։  
                                                                                                    

  Ինչպես ասաց նախաձեռնության անդամ Վանինե Եղիազարյանը, ամեն հանրահավաքից հետո <<Հիմա’>>-ի երիտասարդ մասնակիցների թիվն ավելանում է:
 


  

Լուսանկարեր՝ Անի Եսայան, տեքստ՝ Անուշ Պողոսյան

Latest Month

November 2009
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow